KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սպառել են իրենց, և նրանց հետագա պաշտոնավարումն ունենալու է անդառնալի հետևանքներ». Մեսրոպ Առաքելյան

May 21, 2026
Share on FacebookShare on Twitter

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Իշխանությունը քարոզարշավի ընթացքում ընտրողներին առաջարկում է մեկ բան՝ խաղաղություն՝ մոլորեցնելով, թե մնացած խնդիրները մեխանիկորեն կարգավորվելու են խաղաղության շնորհիվ։ Նորվեգիայում էլ է խաղաղություն, Մադագասկարում՝ առավել ևս։ Այս երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տարբեր է 160 անգամ։ Հետևաբար, այո՛, խաղաղությունը կարևոր է, բայց պետք է զարգացում՝ ուժեղ տնտեսություն, արդարադատություն, որակյալ կրթություն ու առողջապահություն։ Եվ ահա, իշխանությունը ոչինչ չունի առաջարկելու երկրի զարգացման մասով՝ միայն կենացներ և փուչ խոստումներ։ Գործող իշխանությունը ունակ չէ որևէ ոլորտում կատարել բարեփոխումներ, ապահովել զարգացում։

Խաղաղություն լինելո՛ւ է, և այդ խաղաղության շրջանակներում մեզ պետք է ուժեղ իշխանություն, որը կապահովի Հայաստանի սրընթաց զարգացումն ու առկա խնդիրների արագ լուծումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սպառել են իրենց, և նրանց հետագա պաշտոնավարումն ունենալու է անդառնալի հետևանքներ, հետևաբար բացառեք ունենալ ձեր բաժին պատասխանատվությունը՝ ընտրելով նրանց կամ ընտրությանը չմասնակցելով»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր