KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Նույնիսկ այս ողբերգական օրն է օգտագործում՝ թուրքերին իր հավատարմությունը հայտնելու համար»․ Նաիրի Հոխիկյան

April 24, 2026
Share on FacebookShare on Twitter

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նույնիսկ Հայոց ցեղասպանության այս ողբերգական օրն է թուրքի գործակալը օգտագործում իր քաղաքական քարոզի և թուրքերին իր հավատարմությունը հայտնելու համար։ Հայտարարելով, թե «Մեծ եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր», Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցեղասպանության հեղինակի մեղքը փորձում է խմբագրել՝ թուրքերի վրայից այն տեղափոխելու այլ երկրների վրա։      Ցեղասպանության պատճառ համարել քաղաքական մրցակցությունը և հայ ժողովրդին այդ մրցակցության մեջ օգտագործելը կոնկրետ թուրքական քարոզչական թեզ է, որով մեղադրվում է Ռուսաստանը։ Իբր թե հայերն ու թուրքերը համերաշխ ապրում էին, և միայն Ռուսաստանի հայտնվելուց հետո հայերին սկսեցին օգտագործել թուրքերի դեմ պայքարում։     

Նիկոլ Փաշինյանը ևս օգտագործում է այդ կեղտոտ քարոզչությունը՝ փորձելով մաքրել թուրքական արյունոտ ձեռքերը, սակայն ոչ ոք չի կարող խմբագրել պատմությունը և պատասխանել, թե 1555 թվականին ո՞վ Հայաստանը երկու մասի բաժանեց ու թուրքերին բաժին հասած հատվածում սկսեց հայերի համընդհանուր ոչնչացում։ Թուրքերը։ Իսկ այդ ժամանակ Ռուսաստանը չկար այստեղ։ 1700-ական թվականներին, երբ Ռուսաստանը մեր տարածաշրջանում չէր, ինչո՞ւ էին թուրքերը կոտորում հայերին և ինչո՞ւ էին Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը պայքարում Սյունիքի ու Արցախի հայերի գայության համար։ Էլի շատ փաստեր կան, բայց Նիկոլ Փաշինյանը և նրա հիմարների խմբակը փորձում են ցեղասպանության այս ոզբերգական օրը օգտագործել թուրքերին հաճոյանալու համար’ ուրանալով պատմությունը և միլիոնավոր հայ նահատակների հիշատակը»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր