KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Պենտագոնի գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս

April 23, 2026
Share on FacebookShare on Twitter

Ըստ Reuters-ի տվյալների՝ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամների համար անցկացված փակ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել առնվազն կես տարի: Միևնույն ժամանակ, ըստ նրա գնահատականի, դժվար թե հաջողվի սկսել նման աշխատանքները մինչև Իրանի հետ հակամարտության ավարտը:

Ինչպես նշում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, այդ գնահատականը կտրուկ արձագանք է առաջացրել մի շարք կոնգրեսականների շրջանում: Պարբերականը գրում է նաև, որ ռազմավարական կարևորություն ունեցող նեղուցում նավագնացության տևական արգելափակումը կարող է ստեղծել ոչ միայն տնտեսական հետևանքներ ԱՄՆ-ի համար՝ նավթի գների աճի պատճառով, այլև քաղաքական ռիսկեր հանրապետականների համար՝ հատկապես նոյեմբերին անցկացվելիք միջանկյալ ընտրությունների ֆոնին:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր