Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը՝ ըստ Տավուշի մարզի Իջևան համայնքի բնակիչների։ Հարցված քաղաքացիների մի մասի խոսքով մեզ պետք է ժողովրդի հոգսերով ապրող, հայրենասեր ու հզոր մարդ։ «Պետք է առաջին հերթին արտաքին քաղաքականությունը ճիշտ վարող մարդ, ասֆալտ անելը կամ վերելակ սարքելը հարցի լուծում չէ, մեզ պետք է խելացի, բանիմաց դիվանագետ ղեկավար, որպեսզի ժողովրդի մեջ հարգանք վայելի, ոչ թե ով ուզենա, ծաղրի»,- նշեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ հարցված էլ նշեց, որ պետք է այնպիսի ղեկավար, ով այսօրվա ղեկավարի նման չի լինի։
