KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Փաշինյանը լուզեր է»․ Լևոն Զուրաբյանը նրա՝ Տեր-Պետրոսյանի մասին գնահատականների առիթով

April 24, 2026
Share on FacebookShare on Twitter

«Մենք երբեք կողմ չենք եղել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը դրվի արտաքին քաղաքականության հիմքում։ Համարել ենք, որ նման մոտեցումը դարձնում է Հայոց ցեղասպանության ճանաչման, զոհերի հիշատակի հարգման հարցը քաղաքական մանրադրամ։ Մենք տեսել ենք, թե ինչի է բերել այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության հարցը դրվել է արտաքին քաղաքականության օրակարգում։ Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի պատասխանատվության հարցն է ամբողջ մարդկության առաջ։ Ամբողջ մարդկությունն է պահանջելու պատասխան և ճանաչում Թուրքիայից։ Սա չպիտի դարձնենք հայ-թուրքական միջպետական բանակցությունների հարց։ Սա Թուրքիայի պատասխանատվության հարցն է ամբողջ մարդկության առաջ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

 Հարցին՝ ինչո՞վ է տարբերվում ձեր տեսակետը Փաշինյանի և այս իշխանությունների տեսակետից, Լևոն Զուրաբյանը պատասխանեց․ «Չդնելով այդ հարցը արտաքին քաղաքական օրակարգի մեջ՝ մենք, այնուամենայնիվ, միշտ համարել ենք, որ շատ բարձր պետք է պահվի հիշատակի, հիշողության հարցը և մարդկության տեղեկացվածության հարցը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ»։ Նա շեշտեց՝ իրենք հիշողությունը վառ են պահում, իսկ այս իշխանությունները Հայոց ցեղասպանության հիշատակի վրա են կատարում ոտնձգություն․ «Այսօրվա իշխանությունները զբաղված են հիշողությունը ջնջելով, կրկնում են բոլշևիկների քաղաքականությունը»։

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեք թուրքական դրոշն այրելու հետ կապված, Լևոն Զուրաբյանը՝ մինչ հարցին պատասխանելը հիշեց, որ 1996-ին, երբ Ստամբուլում էին․ սևծովյան միջազգային համաժողովին էին մասնակցում, այդ ժամանակ ադրբեջանցիները Բոսֆորի և Դարդանելի նեղուցում նավերով անցնում ու հայկական դրոշ էին այրում․ «Ես կարծում եմ՝ երբ դրոշ ես վառում, դա ավելի շատ, ցավոք, պարտության, նվաստացման և թուլության հետևանք է։ Ես կգերադասեի, որ վառեին հայկական դրոշը, որովհետև վառում են, երբ դու ես հաղթանակած»։ 

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված գնահատականները, թե նա «զտարյուն դաշնակցական» է, Լևոն Զուրաբյանն արձագանքեց․ «Հայաստանի մեծագույն լուզերը, այսինքն՝ մի մարդ, որը հայոց պատմության մեջ Հայաստանին, հայոց աշխարհին, հայ ժողովրդին հասցրել է ամենամեծ վնասը, որի գործողությունների հետևանքով բնաջնջվել է մի ամբողջ հայոց աշխարհ՝ Արցախը, որի գործողությունների հետևանքով կորցրել ենք ինքնիշխան ՀՀ-ի տարածքներ, այդ մարդն իրեն իրավունք է վերապահում տալ գնահատականնե՞ր առաջին նախագահի մասին, որի օրոք 600 տարվա պատմության ընդմիջումից հետո ունեցել ենք հաղթանակներ, եզրակացություններն ինքներդ արեք»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր