KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Telegram-ի հիմնադիրը Ֆրանսիայի կառավարությանը մեղադրում է քաղաքացիների տվյալները անօրինական հավաքելու մեջ

May 11, 2026
Share on FacebookShare on Twitter

Պավել Դուրովը  Ֆրանսիայի կառավարությանը մեղադրել է քաղաքացիների տվյալները անօրինական կերպով հավաքելու մեջ և աջակցել է Իլոն Մասկի սոցիալական ցանցի «եղբայրներին ու քույրերին»։ Telegram-ի հիմնադրի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը մեղադրում է Իլոն Մասկին և X սոցիալական ցանցին նույն խախտումների մեջ, որոնք ինքն էլ է կատարում։ Դուրովը գրում է, որ Ֆրանսիայի կառավարությունն անօրինական կերպով հավաքում է օգտատերերի տվյալներ, մշակում դրանք առանց համապատասխան պաշտպանության և խախտում էլեկտրոնային հաղորդակցության անվտանգությունը։

«Ֆրանսիայի կառավարությունը խուճապի մեջ է։ Նրանք գիտեն, որ 2027 թվականին (այն տարին, երբ Մակրոնը պետք է հեռանա պաշտոնից – խմբ.) տեղի ունենալիք խոշոր քաղաքական փոփոխությունները կբացահայտեն նրանց չարագործությունները։ Հետևաբար, նրանք փորձում են լռեցնել խոսքի ազատությունը խթանող հարթակները՝ ցանկացած պատրվակով, որը, նրանց կարծիքով, կարող են անպատիժ թողնել։ Ազատ աշխարհը պետք է կանգնի Է Իլոնի և X-ի կողքին՝ ֆրանսիական պետության կողմից այս անբարոյական հարձակմանը դիմադրելու համար։ Telegram-ը աջակցում է X-ից մեր եղբայրներին ու քույրերին՝ մեր ազատությունների համար պայքարում», -rbc-ի փոխանցմամբ, հայտարարել է Դուրովը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր